Բաժիններ՝

Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց

Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից 2–ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 4–ի մոտ դրական դինամիկա կա:

Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Պայթյունի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, մեկն այդ օրը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս է գրվել:

«Հոսպիտալացվել է 6 հոգի, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են ընդունվել, հետազոտվել են ու ստանում են համապատասխան վերակենդանացման բաժանմունքում բուժօգնությունը: Նրանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս 4 հոգունը միջին ծանրության է: Վերջին 2 օրվա ընթացքում նրանց բուժման առումով ունենք դրական դինամիկա, ինչը ուրախալի է»,–ասաց Ավանեսյանը:

Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել էր հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս