Բաժիններ՝

Ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ․ ՆԳՆ

Երևան-Սևան ճանապարհին՝ պայթյունի հատվածում, ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։ Նախնական տվյալներով զոհեր չկան։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք», – գրել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածը փակ է, իսկ շրջանցիկ ճանապարհներն են` Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով, Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս