
Հրդեհ Կոմիտասի պողոտայում

Հունիսի 4-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում գտնվող նորակառույց շենքերից մեկի վերջին հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի նորակառույց (չբնակեցված) շենքերից մեկի 20-րդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 21։55-ին։ Այրվել է մոտ 60 քմ շինանյութ և մոտ 10 քմ՝ ջերմահարվել: