Փաշինյանն այլևս օրակարգ չի թելադրում. Սրբազանն արեց մի բան, ինչը չէր հաջողվում քաղաքական ուժերին. Արմեն Մանվելյան
Ցավալի է, բայց փաստ. հայ ազգի դժբախտությունը կայանում է նրանում, որ թուրքի ենթակայությամբ ապրել ցանկացողներ մենք ունեցել ենք ինչպես 100 տարի առաջ, երբ ազգի ազգային հատվածը կերտեց Սարդարապատի հաղթանակը, այնպես էլ հիմա. այդ մարդիկ Փաշինյանի հետևորդներն են, որոնք ունեն համոզում, որ մեր թշնամին արցախցին է, իսկ բարեկամն ու լավ հարևանը՝ թուրքն ու ադրբեջանցին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և 106 տարի անց պատմության կրկնության մասին, նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը։
«Ցավոք, անգամ այսօր նույն Արմավիրում կան մարդիկ, որոնք կարծում են, թե թուրքի հետ հնարավոր է լավ ապրել։ Այդ կարծիքին նրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ թուրքն իրենց տուն չի հասել»,-ասաց Մանվելյանը՝ ընդգծելով, որ այս տխուր համայնապատկերում այժմ ոգևորողը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման շուրջ հանրային և քաղաքական շրջանակների լայն կոնսոլիդացիան է, որը գալիս է ապացուցելու, որ թուրքի ենթակայությամբ անարժանապատիվ ապրելու ցանկություն ունեցողների թիվնանընդհատ նվազում է։
«Փաշինյանն այլևս օրակարգ չի կարողանում թելադրել։ Բագրատ սրբազանն արել է մի բան, ինչը չի հաջողվել անել քաղաքական ուժերին. նա կարողացել է ստեղծել բևեռ»,-ասաց Մանվելյանը՝ ընդգծելով, որ հանրության մեծամասնության մոտ այլևս հստակ է՝ Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում հայկական տարածքները միայն փոքրանում են, ունենում ենք միայն պատերազմներ և հակառակորդի չավարտվող պահանջներ։
«Միակ մարզը, որտեղից տարածքներ չէինք զիջել, դա Տավուշնէր, որից տարածքներ ստանալով՝վաղն Ալիևըպահանջելու է Սահմանադրության փոփոխություն, անկլավների հանձնում, զինանշանի փոփոխություն, ադրբեջանցիների բնակեցում՝ Հայաստանում, Հայաստանի վերջնական վերանվանում «Արևմտյան Ադրբեջանի»։ Ինչ է՝ Փաշինյանն ասելու է՝ եթե չանեք, պատերազմ կսկսվի՞։ Բագրատ սրբազանը եթե գա, այդ պահանջները կդադարեցվեն, որովհետև Հայաստանը գտնվում է այս ամենի մեջ ոչ միայն այն պատճառով, որ Ալիևն ուժեղ է, այլև նրա համար, որ Նիկոլն է Հայաստանի ղեկավարը։ Շատ հարցեր կարելի է լուծել, եթե ամուր և ուժեղ ղեկավար ունենանք. եթե ղեկավարը չծախվող է, շատ հարցեր հնարավոր է լուծել»,-ասաց Մանվելյանը։
Նրա խոսքով՝ պայքարելուն դեմ խոսող և Հայաստանի ռեսուրսներին հղում անողները թող հիշեն Սարդարապատում թուրքական բանակի թվական առավելության դեմ հայկական կողմի հաղթանակը, արցախյան առաջին պատերազմում ադրբեջանական կողմի թվական առավելության դեմ մեր տարած հաղթանակը, ինչը ցույց է տալիս, որ հաղթանակը միայն ռեսուրսով չի կարելի պայմանավորել։
«Ասում են՝ ռեսուրս չունեն, մինչդեռ իրականում իրենց սեփական վախկոտությունն են փորձում թաքցնել։ Հեռացե՛ք, կգան նրանք, ովքեր այդ ռեսուրսները կգտնեն և այդ ռեսուրսների մեջ կտեսնեն նաև իրենք իրենց»,-ասաց Մանվելյանը՝ շեշտելով, որ ՔՊ-ական իշխանությունը պատրաստ է ամբողջՀայաստանը վաճառել։
Մանրամասները՝ տեսանյութում։