Ցավալի է, բայց փաստ. հայ ազգի դժբախտությունը կայանում է նրանում, որ թուրքի ենթակայությամբ ապրել ցանկացողներ մենք ունեցել ենք ինչպես 100 տարի առաջ, երբ ազգի ազգային հատվածը կերտեց Սարդարապատի հաղթանակը, այնպես էլ հիմա. այդ մարդիկ Փաշինյանի հետևորդներն են, որոնք ունեն համոզում, որ մեր թշնամին արցախցին է, իսկ բարեկամն ու լավ հարևանը՝ թուրքն ու ադրբեջանցին։
«Ազգն ու հանրույթը տարբեր բաներ են։ Հիմա ազգից դարձել ենք հանրույթ և չունենք քաղաքական էլիտա»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և հենց այս ընկալմամբ ժողովուրդը պետք է միասնական լինի և պահպանի իր հայրենիքը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդում է՝ իրենք արմատական ընդդիմություն են, արմատական են իրենց քաղաքականությամբ, ինչը հակադրվում է Հայաստանի իշխանության վարած հակապետական քաղաքականությանը, իսկ ինչ վերաբերում է մարտավարության արմատական լինել-չլինելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ են քաղաքացիները ցանկանում տեսնել՝ ընդդիմությունից արմատական մարտավարություն պահանջելով։