Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի երկնքում ուկրաինական ATACMS հրթիռներ խոցելու մասին․ կա 2 զոհ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Ղրիմի երկնքում խոցել են երեք ուկրաինական ATACMS հրթիռ, Սև ծովում` ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի երեք հեռակառավարվող նավակ, որոնք ընթանում էին դեպի Ղրիմ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հերթապահ ՀՕՊ համակարգերը Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացրել են երեք օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռ, երկու անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում: Սև ծովի ջրատարածքում հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի հեռակառավարվող նավակներ, որոնք շարժվում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ: Երեք հեռակառավարվող նավակ ոչնչացվել է Սևծովյան նավատորմի ծովային օդուժի սպառազինությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ Ալուշտայի մերձակայքում չգործող առողջարան է խոցվել, իսկ մեկ այլ վայրում՝ Սիմֆերոպոլի շրջանում, հրթիռային հարվածից երկու մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս