Բաժիններ՝

Իրաքյան դիմադրությունը պնդում է, որ հարձակում է գործել է Իսրայելի Հայֆա նավահանգստի վրա

Շիաների զինված ջոկատները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ, հայտարարել են, թե անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Իսրայելի Հայֆա նավահանգստին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը Telegram ալիքում։

Տեքստի համաձայն՝ հարձակումը դարձել է «խաղաղ պաղեստինցիների սպանությունների» պատասխանը։ «Իրաքի իսլամական դիմադրությունը» խոստացել է «շարունակել հարձակումները թշնամու հենակետերի վրա»։

Իսրայելի կողմից պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի վերաբերյալ չեն ստացվել։

Իրաքում շիաների կազմավորումները մեծացրել են իրենց ակտիվությունն այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերին տարածաշրջանում սրվեց իրադրությունը: Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 35 700 պաղեստինցի է զոհվել, 80 000-ից ավելին՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս