Բաժիններ՝

Նիգավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Renault» բեռնատարը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 08․15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ Նիգավան գյուղի խաչմերուկում, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Renault մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ՎԱԶ 2107-ի միջից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս