Բաժիններ՝

ԵՄ-ում սպառնում են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով. FT

Նիդեռլանդները, Էստոնիան, Չեխիան և Շվեդիան պահանջում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքն ընդունելու՝ վրացական կառավարության ջանքերի։ Այս մասին գրում է Financial Times (FT) պարբերականը։

Հնարավոր սահմանափակումների թվում են Վրաստանի և ԵՄ-ի միջև անայցագիր ռեժիմի դադարեցումը, հասցեական պատժամիջոցներն օրենքը սատարող իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների նկատմամբ և եվրոպական հիմնադրամներից միջոցների հատկացման սառեցումը, նշում է հրատարակությունը։

Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկումը տեղի կունենա մայիսի 27-ին ԵՄ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

FT-ն նշում է, որ Վրաստանը, լինելով Եվրամիության անդամության թեկնածու, անտեսել է Բրյուսելի նախազգուշացումները և ամիսներ տևած փողոցային բողոքները՝ շարունակելով օրենքի ընդունման ընթացակարգը:

Հրատարակության՝ խնդրից տեղյակ աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ն դիտարկում է «Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ»:

Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, ըստ որի Բրյուսելը կդադարեցնի Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ընդունվի։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մայիսի 21-ին «համառորեն խորհուրդ է տվել» Թբիլիսիին հրաժարվել վիճահարույց օրենքի ընդունումից։ Եվրախորհրդի հանձնաժողովն ընդգծել է, որ «օրենքը, որն, իբր, ուղղված է թափանցիկության ապահովմանը, օբյեկտիվորեն հանգեցնում է խարանման, լռեցնելու վտանգի և արդյունքում`այն ասոցիացիաների ու ԶԼՄ-ների վերացմանը, որոնք իրենց միջոցների նույնիսկ չնչին մասը ստանում են արտասահմանից»:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։ Նա իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ օրենքն «իր ոգով» ռուսական է, ուստի խոչընդոտում է Վրաստանի եվրոպական ուղին։ Վրաստանի խորհրդարանը, սակայն, մտադիր է հաղթահարել նախագահական վետոն։

Վրաստանում օրինագծի ընդունման պատճառով բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031