
Ողջունում ենք այս նվաճումը. Վիզլերը՝ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Հայաստանը 2023-ի նոյեմբերին վավերացրել է Հռոմի ստատուտը՝ միանալով Արդարադատության միջազգային դատարանին (ԱՄԴ): Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հիշեցրեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:
«Մենք ողջունում ենք այս նվաճումը, որը մեզ բերում է ավելի սերտ համագործակցության: Միջազգային իրավունքը պետք է պահպանվի բոլոր արժեքներով:
2023-ի նոյեմբերի 17-ի ԱՄԴ որոշումը պարտադիր ուժ ունի և վերջնական է, և ասում է, որ այն պետք է ամբողջապես իրականացվի»,- ասաց նա: