Բաժիններ՝

Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է իրանական «IRNA» գործակալությունը։

«Ռայիսին զոհվել է մայիսի 19-ին ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած վթարի հետևանքով»,- ասվում է հոդվածում:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը մինչև ընտրությունների անցկացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս