Աստվածաշունչն ասում է՝ «ամենայն իշխանությունն Աստծուց է». Փաշինյանը՝ իրեն հեռացնելու կոչերի մասին
Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Եկեղեցին շատ ակտիվ ներգրավված է գործընթացի մեջ և ուղղակի տեքստով ասում է, որ պետք է իշխանությանը հեռացնել:
Փաշինյանի խոսքով, ինքը հոգեւորականների քայլերում ու հայտարարություններում խնդիր չի տեսնում. «ի՞նչ խնդիր պետք է տեսնեմ: Գիտեք, այս ընթացքում ես այնքան բան եմ տեսել, իմ աշխատասենյակի տակ նստացույց էլ են արել, հացադուլ էլ են արել, կարծեմ, հոգևորականները: Բայց եթե այդ հարցը մեկնաբանեի զուտ որպես հավատացյալ, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ կարող էի շատ բաներ մեկնաբանել, բայց ես այս պահին չեմ եկել հարցազրույց տալու որպես Հայ Առաքելլական եկեղեցու հետևորդ և Աստծո հետ իմ խոսակցությունն իմ խոսակցությունն է Աստծո հետ, չնայած ժամանակ առ ժամանակ ես դա նաև հրապարակայնացնում եմ»,-ասաց նա: