Ալիևը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. Կրեմլ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու։ Այս մասին հայտնում է Կրեմլը։
Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։