Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն. Դավիթ Անանյան

«Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկմանը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ փողոցային ճիշտ կազմակերպված պայքարի և հարթակում գտնվողների լայն հանրային կոնսոլիդացիայի ապահովման պարագայում հնարավոր է շատ կարճ ժամանակում ամեն ինչ տանել իշխանափոխության՝ շեշտելով, որ հանրությանը փողոցային պայքարի յուրաքանչյուր օր պետք է ներկայացվեն օրակարգային կետերի շուրջ գաղափարներ՝ դա կլինի տնտեսական քաղաքականության, թե ռազմարդյունաբերության և ռազմական ինժեներական կառույցների ստեղծման մասին:

«Ժողովրդի հետ պետք է խոսել շատ հասարակ ձևով՝ մենք մահապարտներ ենք, բայց դուք էլ պիտի գաք մեր հետևից: Եթե ժողովուրդը տեսնի, որ ձևավորվել է այդ մահապարտների էլիտան, որ նա օրակարգ ունի, որ նրա անձը զոհաբերելու պատրաստակամությունը ոչ միայն բառերով է, այլ այն նաև ցուցադրում է, ժողովուրդը կգնա նրանց հետևից: Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն»,- ասել է Դավիթ Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930