«Աստված տա՝ սխալվեմ, բայց կարծում եմ՝ սա Տավուշում եղած ընդվզումը մարելու փորձ է». Բաղանիսի նախկին ղեկավարը՝ Փաշինյանի այցի մասին
Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցից հետո, երբ հայտարարեց Տավուշից որոշակի տարածքներ Ադրբեջանին զիջելու մասին, ապրիլի 17-ին երկրորդ անգամ գնաց Տավուշ՝ այս անգամ ասելու, որ ամեն ինչ աստիճանաբար է լինելու։
Տավուշում՝ Ոսկեպարում, ոչ բոլորն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցելու և նրան հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ նրա հետ հանդիպմանը մասնակցած բնակիչներին նախապես լավ «խուզարկել» են ու վերցրել են նրանց հեռախոսները։
Ինչպես 168.am-ին այդ օրը փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, բնակիչների հետ զրույցների ընթացքում պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում մի բան է ասել բնակիչներին, թե իբր սահմանն անցնելու է 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքևի հատվածից, իսկ Բերքաբերում բոլորովին այլ բան է ասել։
168.am-ի հետ զրույցում Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ հանդիպմանը չի մասնակցել։ Սակայն լսել է հանդիպմանը մասնակցած բնակիչներին, որոնք ասել են, որ նրա դիրքորոշումը որոշ չափով փոխվել էր։
«Աստված տա, որ ես սխալվեմ, բայց կարծում եմ՝ սա Տավուշում եղած ընդվզումը մարելու փորձ է։ Իմ վերլուծությունը և Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարություններն ու քայլերը և դրա հակառակն անելու մոտեցումները թույլ են տալիս ասելու, որ սրանով ընդվզումը մարելու փորձ է արվում»,- նշեց Նարեկ Սահակյանը։
Ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանն իրեն դեռևս հավատացող մարդկանց ականջը շոյող բաներ է ասել, իսկ այն մարդիկ, որոնք ի սկզբանե չեն հավատացել կամ 2020 թվականից հետո դադարել են հավատալ Փաշինյանին, իրենց զգոնությունը չեն թուլացրել։
«Ադեկվատ ու ռեալ մտածող մարդիկ, բնականաբար, զգոն են ու գիտեն այս քայլի տողատակերն ու նպատակները։
Վերջին 6 տարիների ընթացքում շատ մարդկանց մոտ շատ բան է փոխվել, նրանք սկսել են տեսնել իրականությունը, բայց մի հատված կա, որ հոգու խորքում հավատում է Փաշինյանի խոսքերին։
Այդուհանդերձ, չեմ կարծում, որ դիմադրության գնացող հատվածն այս հանդիպումից հետո դիրքորոշումը փոխած լինի»,- շեշտեց Նարեկ Սահակյանը։
Նա նաև շեշտեց՝ տավուշցիների և անձամբ իր ձգտումն ու նպատակն է՝ շարունակել անվտանգ ապրել Բաղանիսում ու ընդհանրապես Հայաստանում։
«Ես Բաղանիսում անվտանգ եմ ապրել, ունեմ 3 անչափահաս երեխա, իմ նպատակն է, որ իմ երեխաներն էլ Բաղանիսում անվտանգ ապրեն, մենք այլ նկրտումներ չունենք»,- ընդգծեց Ն. Սահակյանը։
Ինչ վերաբերում է Տավուշում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր նպատակն է՝ այնպես անել, որ «ասենք՝ վա՜յ, ինչ լավ ա՝ 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենք», Նարեկ Սահակյանն ասաց, որ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը մեկնաբանել, սակայն մեկ բան հաստատ գիտի. «Ամենալավ թուրքը սատկած թուրքն է»։