Բաժիններ՝

G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Մեծ յոթնյակի երկրները գործընկերների (G7) հետ համատեղ մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին ասված է Իտալիայի Կապրի կղզում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

«Միջազգային գործընկերների հետ մեկտեղ մենք մտադիր ենք շարունակել ռազմական, ֆինանսական, քաղաքական, հումանիտար, տնտեսական, ինչպես նաև զարգացման նպատակով օգնությունն Ուկրաինային և նրա ժողովրդին», – նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է Բրիտանիայի կառավարության կայքում։

Հայտարարության մեջ նաև ասված է, որ G7-ի երկրները մտադիր են ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) և մեծացնել անվտանգության ոլորտում Կիևին ցույց տրվող օգնությունը։

Մեծ յոթնյակի մասնակից երկրները «ծրագրում են վերջնականորեն մշակել և իրականացնել Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտում երկարաժամկետ պարտավորությունները և համաձայնությունները, որոնք արդեն ստորագրել են G7-ի որոշ երկրներ և այլ գործընկերներ», ասված է փաստաթղթում։

G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև «ողջունել են ԵՄ-ի կողմից օրենսդրական ակտերի ընդունումը, որոնք վերաբերում են Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացվող եկամուտներին՝ «նպատակ ունենալով Ուկրաինայի համար առավելագույնի հասցնել օգուտները, որոնք կարող են ստացվել այդ եկամուտներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս