Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան

Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ, դատարանը հնարավորություն է տվել իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին մասնակցել դռնփակ դատական նիստի։

Որպես Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն – ՔԻՀԿ / ACPR իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ մասնակցել եմ դատական նիստին, որի բովանդակության վերաբերյալ պարտավորվել եմ պահպանել գաղտնիությունը։

Սակայն նիստի ընթացքում ստացված տեղեկատվության, այնուհետև փաստաբանների հետ առանձնազրույցների ընթացքում ստացել եմ օբյեկտիվ փաստեր, որ գործով ներգրավված քննիչները, տեղեկացված լինելով խոշտանգման դեպքի մասին, գրեթե երկու օր չեն արձագանքել, թեև պարտավոր են եղել անհապաղ վարույթ նախաձեռնել դեպքի վերաբերյալ։

Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»։

Տեսանյութեր

Լրահոս