Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Շվեյցարիայի իշխանությունները 2023 թվականին լրացուցիչ սառեցրել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսական ակտիվներ՝ 580 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 636 միլիոն դոլար) չափով։ Այդ մասին ասված է Շվեյցարիայի Տնտեսական հարցերով պետական քարտուղարության հայտարարության մեջ։
«Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն, սեփական հետաքննության արդյունքներով և բանկերի մանրամասն բացատրություններից հետո, սառեցրել է 580 միլիոն շվեյցարական ֆրանկի (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության) լրացուցիչ ֆինանսական ակտիվներ: Բացի այդ, արգելափակվել է անշարժ գույքի երկու նոր օբյեկտ», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Այժմ համադաշնությունում, ընդհանուր առմամբ, սառեցված է անշարժ գույքի 17 օբյեկտ, պարզաբանել են քարտուղարությունում։
Բացի այդ, Շվեյցարիայի իշխանությունները լրացուցիչ արգելափակել են ռուսական այլ ակտիվներ, որոնց թվում՝ «սպորտային և լյուքս ավտոմոբիլներ, արվեստի գործեր, կահույք և երաժշտական գործիքներ, որոնք պատկանում են Շվեյցարիայում պատժամիջոցների ենթարկված՝ (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության) ֆիզիկական և իրավաբանական անձանց»: