Նիկոլը թուրքին բերում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր Ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսելով Տավուշում ընթացող գործընթացների մասին, ասաց՝ այդ ամենը ոչ թե սահմանազատման գործընթաց է, այլ Հայաստանի կապիտուլյացիա։

«Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախ արցախահայության մուտքը, քանի Նիկոլը կա մեր իրականության մեջ, հայի ոտք Արցախ չի մտնելու։ Քանի կա Նիկոլը Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում, նույնիսկ կենտրոնական մասերում, Կոտայքում լինելու են «ադրբեջանական հողեր»։ Մենք այնտեղ ենք հասել, որ հեղինակազրկված ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում, թե իբր դրանք ադրբեջանական հողեր են, ազգի նվաստացումն էլ ինչպե՞ս է լինում»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա, այսօր հայ ազգի ողբերգությունն այն է, որ Հանրապետության հրապարակում գտնվող շենքում նստած է կապիտուլյանտ, այն, որ ՀՀ-ում գտնվել է քննիչ, դատախազ, որն իր հողը պաշտպանող տավուշեցուն մեղադրում է այդ պաշտպանության համար։

«Այս գործընթացով Նիկոլը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տան դիմաց բերում, թուրքին է կանգնեցնում։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն այլևս անվտանգ չի կարող զգալ։ ՀՀ-ում Նիկոլը պետականություն չի պատկերացնում, սա է նրա խոսույթը»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930