Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշտակին նվիրված Ջահերով երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը մեկնաբանելով Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ասաց.
«Մենք շատ զգոն պետք է լինենք, քանի որ իրադարձությունները կարող են ծավալվել։ Այսինքն՝ մարդիկ, որոնք մտածում էին՝ Արցախը տվեցինք, հանգիստ կապրենք, ուզում եմ այդ մարդկանց մտածողությունը փչացնեմ, քանի որ որևէ բան ավարտված չէ։ Չի բացառվում, որ մենք կտեսնենք Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ու ռազմական գործողություններ։ Հանգիստ ապրելու մասին մենք գոնե տեսանելի ապագայում պետք է մոռանանք»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Վարդան Օսկանյանն առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին չխոսել Արցախի հարցի կարգավորումից, սա լավ առաջարկ է։ Կարծում եմ՝ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի է, Կառավարության նիստերին ժամանակ սկսում է մի թեմա բարձրացնել, ոգևորվում ու հուզական ինչ-որ բաներ է ասում, նրա ասած ամեն խոսքը հետագայում օգտագործում են մեր դեմ։
Տեսական բան եմ ասում, որը քիչ հավանական է, տեսականորեն, եթե վաղը Հայաստանն իր Զինված ուժերով փորձի Բերձորի միջանցքը բացի, միշտ կունենա արդարացում միջազգային հանրության առջև։ Այսինքն՝ կարող է ասել՝ դատարանը որոշում է կայացրել, տարբեր միջազգային կառույցներ ընդունել են, որ ցեղասպանական վտանգ կա, և որպես ՄԱԿ-ի անդամ՝ կատարում եմ Կոնվենցիայի այն կետը, որն ինձ վրա պարտավորություն է դնում կանխարգելել ցեղասպանությունը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ: