«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ

Ուկրաինայի զինված ուժերը գիտակցաբար են թիրախավորում ռուս լրագրողներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք խորապես ցավակցում ենք Սեմյոն Երյոմինի մահվան կապակցությամբ։ Դա մեծ ողբերգություն է», – ասել է Պեսկով։
ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր

Ռոգովն էլ Երյոմինի մահը նպատակային սպանություն է անվանել:

Երեկ «Իզվեստիան» հայտնել էր, որ հատուկ գործողության գոտում FPV-դրոնի հարձակման հետևանքով զոհվել է իրենց ռազմական թղթակից Սեմյոն Երեմինը: Ռազմական թղթակիցն աշխատում էր Մարիուպոլում, «Ազովստալ» գործարանում, Մարյինկայում։ «Իզվեստիան» նշում է, որ հատուկ ռազմական գործողության գոտում նա բազմիցս վտանգել է իր կյանքը:

«Թշնամու դրոնի օպերատորը շատ լավ իմացել է, թե ում է հարվածում։ Զրահաբաճկոնների վրա «PRESS» գրությունը, ցավոք, հաճախ ավելի շատ ավելացնում է ռիսկը, քան երաշխավորում, որ ամեն ինչ հանգիստ կլինի: Երյոմինի սպանությունը խոսում է ռազմաճակատի գիծը ՌԷՊ համակարգով ուժեղացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի բացառվեն ուկրաինացի նացիստների ստոր հարձակումները»,-ասել է Ռոգովը ՌԻԱ Նովոստիին։

Նրա խոսքով՝ ՌԴ Հանրային պալատը մտադիր է միջնորդել Երյոմինին հետմահու Արիության շքանշանով պարգևատրելու համար։

ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը Երյոմինի սպանությունը Կիևի ռեժիմի հերթական հանցագործությունն է անվանել: Նիժնի Նովգորոդի թվային նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ցանկացած աջակցություն ցուցաբերել ռազմական թղթակցի հարազատներին և մտերիմներին:
Գործընկերները Երյոմինին անվանում են պայծառ և տաղանդավոր լրագրող, անվախ և համարձակ անձնավորություն, նա հատուկ ռազմական գործողության հենց սկզբից գտնվել է իրադարձությունների կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս