Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից՝ տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրեն Սուրենյանց

«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Երբ նա երկրորդ անգամ էր գնացել Ոսկեպար, ես ասացի, որ փափուկ բարձ դնելու գործողություն է տեղի ունենում, բայց նույնիսկ ես չէի կարող կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- «Տավուշի գյուղերի հանձնման և մեր անելիքների մասին» թեմայով հրավիրված քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետը շեշտեց՝ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը չի պատասխանել որևէ հարցի:

«Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ։ Ի վերջո, կա՞ դելիմիտացիայի, դեմարկացիայի մեկ միասնական քարտեզ։ Եթե կա՝ ինչո՞ւ են համաձայնություններ ֆիքսվել միայն մի սահմանահատվածի վերաբերյալ։ Հատվածային սահմանազատում համաշխարհային պրակտիկայում տեղի չի ունեցել, սա, ըստ էության, Հայաստանին պարտադրվող միակողմանի նվաստացուցիչ զիջումներ են: Այսինքն՝ մենք զիջում ենք մեր ամենաամուր պաշտպանական դիրքերը՝ դիմացը չստանալով ոչինչ,- մանրամասնեց նա՝ արձանագրելով,- Եթե երկրի ղեկավարը հաջողություն է համարում այն փաստը, որ ինչ-որ համաձայնություն է կարողացել Ադրբեջանի հետ ձեռք բերել, սա նույնիսկ ողբերգություն չէ՝ խենթանոց է:

Երեկ Ադրբեջանի ձեռքը, բացի միակողմանի զիջումներից, տվեցին նաև պատերազմի բարաթ. հիմա եթե իսկապես երկրում ընդվզում լինի, և, օրինակ, մինչև մայիսի 15-ն ինչ-որ համաձայնություններ չկայացվեն, ազգակործան պատուհասը պատերազմի վերսկսման պատասխանատվությունը դնելու է Հայաստանի ու հայ ժողովրդի վրա»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս