Քննարկել տեղի ունեցածը իրավական որևէ հարթությունում, իհարկե, անհեթեթություն է․ խուժանի գործողություններն իրավական հարթությունում չեն քննարկում։ Խուժանին դատապարտում են ու պատժում։ Բայց երբ խուժանի դերում հանդես է գալիս երկրի բարձրագույն ղեկավարությունը, իրավապահներն էլ դառնում են խուժանին սպասարկող լածիրակ, դպրոցահասակ երեխան հայտնվում է ճաղերի հետևում։
Սահմանագիծը գծվեց հենց այդ բանաձևով: Սակայն այսօր տեսնում ենք, որ մեր ժամանակներում երկու թշնամի երկրների միջև սահմանները փորձում են գծվել պատմական, քաղաքական ինչ-որ փաստաթղթերով, որոնք բացառապես ձեռնտու են միայն մեր թշնամուն: Իսկ զուգահեռ իրականության մեջ Ջերմուկում, Սյունիքում, Գեղարքունիքում սահմանները գծվում են թշնամու կողմից զինվորի կանգնած տեղում գտնվելու գաղափարախոսությամբ: Երկու դեպքում էլ զիջումները միակողմանի են:
Երեկ Ադրբեջանի ձեռքը, բացի միակողմանի զիջումներից, տվեցին նաև պատերազմի բարաթ. հիմա եթե իսկապես երկրում ընդվզում լինի, և, օրինակ, մինչև մայիսի 15-ն ինչ-որ համաձայնություններ չկայացվեն, ազգակործան պատուհասը պատերազմի վերսկսման պատասխանատվությունը դնելու է Հայաստանի ու հայ ժողովրդի վրա»։