Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք տեսնում ենք, որ վտանգները, որոնք մենք փորձում էինք կանխել վերջին յոթ ամիսների ընթացքում, մեկը մյուսի հետևից իրականանում են։ Միջադեպերը ցույց տվեցին, որ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները։ Այդուհանդերձ ճիշտ չէր լինի իրավիճակը գնահատել միայն ապրիլի 13-ի գիշերվա իրադարձություններով: Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կառավարությունը սադրիչ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում կրակը բորբոքելու համար»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում:

Նրա խոսքով՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակումը վերջին կաթիլն էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930