Իշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր անդրադառնալով եզդիների ցեղասպանությանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները պետք է դատապարտվեն՝ առանց որևէ բացառությունների։

«Աշխարհը մշտապես հասնում է  այդ գործողությունների դատապարտմանը մեկ պարզ պատճառով, որովհետև եկեք անկեղծ լինենք, ոչինչ չի անում այն կանխարգելելու համար, հավուր պատճաշի արձագանք, գործողություններ՝ իհարկե չկան։ Սա վերաբերում է  ցանկացած մարդու պատվին ու արժանապատվությանը։

Այ, օրինակ, հայտնի դարձավ, որ երեկ ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանը, ով արդեն ձերբակալված էր, արգելանքի էին վերցրել, ոստիկանական մեքենայի մեջ էր, հետևաբար՝ ինքնապաշտպանվելու ոչ մի հնարավորություն ու գործիք չուներ, ենթադրվում է, որ Հայաստանի իրավապահ համակարգի ձեռքում էր այդ մարդու անվտանգությունը, և իրենք են պարտավոր հավուր պատշաճի ապահովել այդ  իրավունքները, արել են ուղիղ հակառակը:  3-4 ոստիկանի ներկայությամբ, իհարկե, իրենք չեն տեսել ու լսել, դիմակավորված անձինք հենց ոստիկանության մեքենայի մեջ ծեծել են Սամվել Վարդանյանին, խոշտանգել ու նվաստացրել։

Այսպիսով պետք է արձանագրել, որ ՀՀ-ում իշխանությունները պահում են ոչ միայն քաղաքական բանտարկյալներ, այլև թողտվություն են տալիս, որպեսզի այդ քաղաքական բանտարկյալներին ծեծեն, խոշտանգեն, կասկածների հիմքով նաև իրենք են կազմակերպում այդ ամենը, թե՝ մեր դեմ խաղ չկա»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս