Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է կանխել Իրանի և Իսրայելի միջև էսկալացիան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում՝ փորձելով կանխել Իրանի և Իսրայելի միջև լարվածության հետագա սրումը։

Այս մասին Բլինքենը հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Մուհամմեդ Թամիմի հետ հանդիպմանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ վերջին 36 ժամվա ընթացքում դիվանագիտական պատասխանի շուրջ համակարգման աշխատանքներ են իրականացվում՝ փորձելով կանխել էսկալացիան:

Նա նշել է, որ սերտ կապի մեջ եմ տարածաշրջանի գործընկերների հետ, ինչը շարունակական է լինելու նաև առաջիկայում։

«Մենք չենք ձգտում էսկալացիայի: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը և պաշտպանել մեր անձնակազմին տարածաշրջանում»,- հավելել է Բլինքենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930