Բաժիններ՝

Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում նվաճել են 5 մեդալ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությունում, ընդհանուր առմամբ, նվաճել է 5 մեդալ:

Երիտասարդ բռնցքամարտիկները նվաճեցին 3 արծաթ և 2 բրոնզ:

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ։

Առաջիկա օրերին բռնցքամարտում ուշադրությունը սևեռվելու է արդեն Սերբիայի վրա, որտեղ կայանալու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնելու է 13 տղա և 6 աղջիկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս