ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում։

Այդ մասին Մինսկում ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Նեղ ձևաչափով որոշվել է ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում»,- ասել է նա:

Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի՝ Մինսկում կայացած նիստին մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանն այդ հանդիպմանը չի մասնակցելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930