Բաժիններ՝

Քաղաքապետարանը վերջապես որոշեց արձագանքել դպրոցներում հնարավոր ահաբեկչություն նախախապատրաստվող լուրերին

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ Այս մասին կես ժամ առաջ  հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, այն դեպքում, երբ այս տեղեկությունը համացանցում տարածվել է երեկվանից և հանրությունը խուճապի մեջ է։ (10։30-ի սահմաններում եղել է նաև ԿԳՄՍՆ արձագանքը, որում հղում են արել տեղեկատվական փորձագետների գրառումներին)։

Նա տեղեկացնում է, որ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

Հիշեցնենք, որ դպրոցներում հնարավոր ահաբեկչության մասին տեղեկությունը տարածվում է երեկվանից, ինչը մեծ խուճապ է առաջացրել ծնողների շրջանում։

Պաշտոնական համապատասխան գերատեսչությունները քար լռությամբ հետևում էին խուճապի տարածմանը՝ առանց որևէ պարզաբանում տալու՝ այդպիսով նպաստելով խուճապի էլ ավելի տարածմանը։ Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին տուն են տարել դպրոցներից։

Խուճապը մեղմվեց միայն այն բանից հետո, երբ տեղեկատվական փորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն տարածեց, որ տելեգրամյան ալիքներով տարածվող լուրը ֆեյք է։

Այսինքն՝ նա միայնակ կատարեց այն աշխատանքը, որը ի պաշտոնե պետք է անեին առնվազն չորս գերատեսչություն՝ ԿԳՄՍ, ՆԳՆ, ԱԱԾ, Երևանի քաղաքապետարան։

ԿԳՄՍ նախարարությունը ժամը 10։30 սահմաններում ծնողներին և ուսուցիչներին հորդորել էր տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։

Նախարարությունից փոխանցել էին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։

Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշել էին, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է և արված է այլ երկրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս