
Դիետոլոգը կոչ է անում հրաժարվել ցածր յուղայնությամբ կաթնամթերքից

Սննդաբան Մայքլ Մոսլին զգուշացրել է ցածր յուղայնությամբ կաթնամթերքի վտանգների մասին: Մասնահետի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։
Մոսլին նշել է, որ շատերը սխալմամբ կարծում են, որ ցածր յուղայնությամբ սնունդն ավելի առողջարար է և ավելի քիչ կալորիաներով: Իրականում, պարզաբանել է սննդաբանը, վերամշակման ընթացքում դրանք կորցնում են օրգանիզմի համար իրենց օգտակար գրեթե բոլոր հատկությունները և ոչ մի կերպ չեն օգնում նիհարելուն։
Նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության և կազմվածքի մասին, Մոսլին խորհուրդ է տվել կանոնավոր կերպով յուղային կաթնամթերք գնել:
«Դրանք պարունակում են ավելի շատ էական ճարպաթթուներ, ինչպիսիք են օմեգա-3-ը, մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամին B12 և յոդ: Հայտնի է, որ այս նյութերը նվազեցնում են անհանգստությունը, դեպրեսիան և բարելավում նյութափոխանակությունը»,- ըստ shantnews-ի՝ ասել է սննդաբանը։
Մոսլին հավելել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարելու համար ավելի արդյունավետ է հրաժարվել ոչ թե յուղոտ կաթից, այլ յուղոտ ու տապակած մսից։ Նա նշել է, որ անյուղ միսը, ինչպիսիք են ձուկը և հավը, նույնպես լավ են հագեցնում քաղցը, բացի այդ, շատ ավելի առողջարար են և նպաստավոր կազմվածքի համար։