Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները փոխանցող դեսպան է. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց, որ ընդդիմությունն օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքներից՝ 1,5 ժամ քննարկման նախաձեռնությամբ է  հանդես եկել՝ նվիրված սահմանազատմանն ու սահմանագծմանը։

«Նիստը փակ էր, այդ հանգամանքը ենթադրում էր, որ հասարակությունից էր ավելի փակ, քան թե գաղտնի տեղեկություններ կար։ Իրականում այն, ինչ հնչեց ԱԺ այդ նիստի ընթացքում, որևէ գաղտնիք չկար։

Իրականում մեզ համար ավելի պարզվեց հետևյալ իրավիճակը՝ Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնում է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պետական հանձնաժողովի միջոցով։ Իրենք պարբերաբար հանդիպում են, դեռ 7 հանդիպում են ունեցել, դեռ տեխնիկական խնդիրներն են ավելի շատ։ ՀՀ ԱԳ նախարարարությունը և Մհեր Գրիգորյանն այսօր ասաց, որ սահմանազատում-սահմանագծում Տավուշից սկսելու համաձայնություն Ադրբեջանի հետ չկա։ Մհեր Գրիգորյանն ասաց, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ամեն օր խոստացած 4  տարածքների վերադարձի հետ կապված համաձայնություն չկա:

ԱԳ նախարարությունն առանձին է  բանակցում Ադրբեջանի հետ, վերջերս մեզ էլ չթողեցին այդ փաստաթղթերին ծանոթանանք, բայց երկու դրույթ կա՝ Ադրբեջանը մինչև հիմա չի համաձայնում, թե որ քարտեզի շուրջ է  լինելու սահմանազատում ու սահմանագծում։ Ու մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է այստեղ՝ մի քարտեզ ձեռքն առած, ու սպառնում է տավուշեցիներին, բնակիչներին, արձանագրում ու լեգիտիմացնում է Ադրբեջանի պահանջները՝ Ադրբեջանի տարածքային հավակնությունները։ Ո՞ւմ հետ է առանձին բանակցում Նիկոլ Փաշինյանը, եթե իր սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա, թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930