Այս տարվա սկզբին սեփական դիմումի համաձայն Լոռու մարզպետի պաշտոնից ազատվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պահեստազորի սպա Արամ Խաչատրյանը։ Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նման որոշում կայացրել էր Նիկոլ Փաշինյանը, մեկ օր անց, սակայն, Արամ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց, որ ընդդիմությունն օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքներից՝ 1,5 ժամ քննարկման նախաձեռնությամբ է հանդես եկել՝ նվիրված սահմանազատմանն ու սահմանագծմանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը խոսելով այս հարցերի մասին՝ ասաց, որ հնարավոր չէ առանց սահմանազատման ու սահմանագծման՝ գնալ խաղաղության։