Չկան օրգանական դաշնակիցներ, կան շահեր, ընդ որում՝ գետնի վրա գտնվող շահեր. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը գրում է. «Մինչդեռ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր:

Ընդամենը երեք օրինակ՝ թարմերից:

1. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մեկնարկած ՛՛Խուդաֆերին՛՛ և ՛՛Գըզ Գալասի՛՛ հիդրոօբյեկտների նախագծերը այսօր պատրաստ են 96%-ով:

2. Ընդամենը շաբաթներ առաջ իրանա-ադրբեջանական պաշտոնական օրակարգ բերվեց Օրդուբադի ՀԷԿ-ի նախագիծը:

3. Դրան զուգահեռ ինտենսիվորեն ընթանում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացիան: Կողմերը հայտարարում են նույն լոգիստիկայով էներգակամուրջ անցկացնելու պատրաստակամության մասին:

Չկան օրգանական դաշնակիցներ: Կան շահեր, ընդ որում՝ գետնի վրա գտնվող շահեր՝ պաշտոնական հռետորաբանության հետ, որպես կանոն, քիչ կապ ունեցող»:

Տեսանյութեր

Լրահոս