ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ԱԳՆ շենք մտավ «Freedom» կոչերի ներքո

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը, այս պահին նա ԱԳՆ-ում հանդիպում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վաղ առավոտից Մարիա Բուրիչի այցին ընդառաջ՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա։ Իրավապաշտպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ՝ հայաստանյան  քաղբանտարկյալների ու Բաքվում պահվող հայ պատանդների, ռազմագերիների ու գերիների լուսանկարներով, պահանջում են ազատ արձակել նրանց։

Վաղ առավոտից հարյուրավոր ոստիկաններ են պաշտպանում ԱԳՆ շենքը, թույլ չտալով ակցիայի մասնակիցներին շատ մոտ գնալ շենքին։ ԵԽ գլխավոր քարտուղարն ԱԳՆ շենք մտավ բողոքի ակցիայի մասնակիցների՝ «Freedom»,  «Ազատություն» վանկարկումների ներքո։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930