Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու, ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ․ Միրզոյան
Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։
Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը
«Հետաքրքիր էր դիտարկել, թե ապրիլի 5-ի հանդիպման շուրջ ինչպես են որոշ նարատիվներ համահունչ զարգացվում ՀՀ որոշ շրջանակների կողմից, Ադրբեջանում և ՌԴ-ում որոշ շրջանակներում։
Մեկ անգամ ևս ասում եմ, որ ապրիլի 5-ին քննարկվել ու ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ։ Չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել։
Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։ Այդ շրջանակներին էլ հայտնի էր, որ նման բան չի բանակցվելու։ Միտումնավոր էին տարածում, որ հետո ասեին՝ կամ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ իշխանությունը չկարողացավ։
Սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ոնի խորացնել հարաբերություններն այն երկրի կամ կողմի հետ, որի հետ ուզում է։ Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Արդյունքներն էլ հանդիպման ցույց են տալիս, որ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չի»,- նշել է Միրզոյանը։