
ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն․ Ուկրաինայի փոխվարչապետ

ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հեռուստամարաթոնի եթերում։
Նրա խոսքով՝ Կիևի մյուս դաշնակիցները պաշտպանում են այդ որոշումը։
«Հրավերի ձևաչափն առաջարկել է հենց Ուկրաինան՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավական երաշխիք։ Այն օրակարգում է ։ Բացարձակապես բոլոր դաշնակիցները աջակցում են այդ որոշմանը, բացի երկուսից։ Քանի որ այս տեղեկատվությունը հրապարակվեց, ԱՄՆ-ը և Գերմանիան փորձում են ուշադրություն դարձնել այլ թերահավատ դաշնակիցների, ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան: Բայց առանցքային է հենց այդ երկու երկրների դիրքորոշումը», – ասել է տիկին Ստեֆանիշինան։
Փոխվարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ հրավիրելու հարցը օրակարգում է, և այն օրակարգում կլինի այնքան, որքան անհրաժեշտ է մինչև այդ որոշման ընդունումը: