Թուրքիան օրական արդյունահանում է 66.3 հազար բարել նավթ
Հրապարակվել է աշխարհում ամենաշատ նավթ արդյունահանող երկրների մասին 2023-ի զեկույցը։ Նշվում է, որ էներգետիկ կարիքների հետ մեկտեղ մշտապես հաշվի են առնվում նավթի արդյունահանումը և սպառումը, քանի որ նավթը համարվում է համաշխարահին տնտեսության հիմնաքարերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ զեկույցի՝ աշխարհի ամենաշատ նավթ արդյունահանող երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն՝ օրական արդյունահանելով 12.9 մլն բարել նավթ։
Առաջին տասնյակում են Ռուսաստանը՝ արդյունահանվող նավթի 10.1 մլն բարել ցուցանիշով, ապա Սուդյան Արաբիան (9.7 մլն բարել), Կանադան (4.6 մլն բարել) և Իրաքը (4.3 մլն բարել)։
Իրաքին հաջորդում են Չինաստանը՝ 4.2 մլն բարել, Իրանը՝ 3.6 մլն բարել, Բրազիլիան՝ 3.4 մլն բարել, ԱՄԷ՝ 3.4 մլն բարել և Քուվեյթը՝ 2.7 մլն բարել։
Ցանկի 47-րդ հորիզանականում տեղ է զբաղեցրել Թուրքիան, որի օրական նավթի արդյունահանումը կազմում է 66.3 հազար բարել։