
Ապացուցվել է քրոնիկ սթրեսի և Ալցհեյմերի հիվանդության միջև կապը

Կարոլինսկայի ինստիտուտի մասնագետների թիմն ապացուցել է քրոնիկական սթրեսի և Ալցհեյմերի հիվանդության միջև կապը։ Ըստ shantnews-ի՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s Research & Therapy ամսագրում:
Աշխատանքում ուսումնասիրվել են 18-ից 65 տարեկան գրեթե 45 հազար մարդկանց տվյալները, որոնց մոտ ախտորոշվել է քրոնիկական սթրես կամ դեպրեսիա: Մասնակիցներին հետևել են 2012-2013թթ.: Ստացված տեղեկատվությունը այնուհետև համեմատվել է նույն տարիքի ավելի քան մեկ միլիոն մարդկանց վերահսկիչ խմբի տվյալների հետ:
Հեղինակները պարզել են, որ քրոնիկական սթրեսով կամ դեպրեսիայով մարդիկ ավելի հավանական է, որ ունենան թույլ կոգնիտիվ խանգարումներ կամ Ալցհեյմերի հիվանդություն: Եթե մարդը տառապում էր և՛ սթրեսից, և՛ դեպրեսիայից, ապա հավանականությունը չորս անգամ ավելի մեծ էր: