«Լուծումը հետևյալն է՝ կարծում եմ՝ ստեղծվել էր բանակցային մի խումբ, այդ խմբի ստեղծումը հետևեց նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Բացի դրանից, մեր երկրի վաստակաշատ նախկին պաշտոնյաներից մեկը շատ հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպիսին է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը սահմանազատման ու սահմանագծման հարցում։ Ուղղակի պետք էր այդպես շարժվել՝ կապիտուլյացիայից հետո ակնհայտ է, որ առանց միջնորդների բանակցությունները մեզ տանում են շատ վատ տեղ ու ակնհայտ ձախողումների»։