Բաժիններ՝

Փհենյանը հայտարարել է նոր հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին

ԿԺԴՀ-ի իշխանությունները հաղորդել են նոր տեսակի հիպերձայնային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին»: Այդ մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

Նշվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 2-ին տեղում ղեկավարել է միջին և մեծ հեռահարության պինդ վառելիքով աշխատող Hwasong-16B բալիստիկ նոր հրթիռի առաջին փորձնական արձակումը:

Ըստ գործակալության՝ մարտագլխիկը հրթիռից անջատվելուց հետո թռել է նախանշված հետագծով՝ հասնելով 101,1 կմ առաջին առավելագույն բարձրության և 72,3 կմ երկրորդ առավելագույն բարձրության՝ ճշգրտորեն Ճապոնական ծովի ջրատարածք ընկնելով 1000 կմ հեռավորության վրա։

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «ներկայում թշնամուն զսպելու և վերահսկելու ունակ ճնշող ուժերի ուժեղացումը ամենահրատապ խնդիրն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930