Հայերի աքսորի և կոտորածի կազմակերպիչների թվում աչքի էին ընկել մեծ թվով թուրք բժիշկներ, որոնցից շատերը անմիջականորեն պատասխանատու են դաժան արարքների համար. Գայանե Մանուկյան
«Երկիր»-ի նախկին խմբագիր Գայանե Մանուկյանը գրում է. «Հայերի աքսորի և կոտորածի կազմակերպիչների թվում աչքի էին ընկել մեծ թվով թուրք բժիշկներ, որոնցից շատերը անմիջականորեն պատասխանատու են դաժան արարքների համար։ Ոմանք իրենց գործընկերների սպանողներն էին, հափշտակելով նրանց ունեցվածքը, և իսլամիզմի ջատագովներ: Մյուսները հետագա սերունդներին կհետաքրքրեն նրանով, որ բծավոր տիֆի վիրուս էին պատվաստում հայ զինվորներին…
Թուրք բժիշկներն ու մանրէաբանները օգտվեցին նպաստավոր առիթից, որպեսզի հիվանդների վրա փորձեն իրենց երևակայական պատվաստանյութը բծավոր տիֆի դեմ:
«Մահվան դատապարտվածների վրա փորձեր դնելու» հրամանն ու դրա թույլտվությունը բխում էին սանիտարական վարչությունից։ Որպես փորձաէակներ ընտրվել էին հայերը: Նախքան սպանելը առնվազն կարելի էր օգտագործել նրանց։Փորձի ենթարկվողների մեծ մասը մեռնում էր մի քանի օրից: Պատվաստումները շարունակվում էին մեծ ընդգրկումներով։ Երիտասարդ, ամրակազմ հայ զինվորներին հավաքեցին աշխատանքային գումարտակներում և բռնությամբ պատվաստումներ արեցին նրանց…
Այս տխուր փորձերն անցկացվել էին 1915–1916 թթ. Երզնկայում ախտաբանական կազմախոսության պրոֆեսոր Համդի բեյի և նրա օգնականների կողմից՝ 3-րդ բանակային կորպուսի գլխավոր բժիշկ Թևֆիկ Սալիմի կարգադրությամբ։
Հայդար Ջեմալի ստորագրությամբ բաց նամակը ներքին գործերի մինիստրին տպագրվել է «Turkdje Stambul» թերթում (23 դեկտեմբերի 1918 թ. № 45):
Les persecutions centre les medecins armeniens. Pendant la guerre generale en Turquie. Constantinople, 1919, p. 7, 20–25».