Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի առնչությամբ

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարձակման առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Ռուսաստանի խնդրանքով տեղի կունենա ապրիլի 2-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Հետևելով իրանցիների նամակին`մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ խնդրեցինք: Մալթայի նախագահությունն այն նշանակել է ապրիլի 2-ին՝ Նյու Յորքի ժամանակով 15:00-ին», – գրել է նա իր Telegram ալիքում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը նամակ է հասցեագրել կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ նշելով, որ այդ հարձակումները «ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական ​​ու հյուպատոսական շինությունների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում են»։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի հյուպատոսությանը հարվածն «անպատասխան չի մնա»։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարվածը որակել է որպես «միջազգային պարտավորությունների և կոնվենցիաների խախտում»։

Իսրայելի գործողությունները դատապարտել են նաև մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կատարը, Օմանը, Կուբան, Պակիստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930