
Բացահայտվել է գրասենյակի աշխատակիցների առողջության համար հիմնական վտանգը

Երկար ժամանակ մեկ տեղում նստելը կարող է առաջացնել դեպրեսիա և մկանների թուլացում, ասել է վերականգնողական մասնագետ Սոֆյա Ագապովան։ Lente.ru-ի հետ զրույցում նա նշել է գրասենյակային աշխատողների և համակարգչի մոտ շատ ժամանակ անցկացնող մարդկանց առողջության հիմնական վտանգը:
Մասնագետի խոսքով, եթե մարդը նստում է ավելի քան վեց ժամ անընդմեջ, նրա մոտ մեծանում է ջլերի, մկանների թուլացման վտանգը։ Սա, իր հերթին, մեծացնում է կենցաղային վնասվածքների հավանականությունը։
Նաև նստակյաց ապրելակերպը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի ավելցուկի, ինչը հանգեցնում է ներքին օրգանների վնասման, ճարպերի կուտակման և բորբոքային պրոցեսների առաջացման։ Բացի այդ, նեյրոբորբոքումը, որն առաջանում է երկարատև անշարժության պատճառով, հանգեցնում է նյարդային համակարգի խանգարման, իսկ որոշ դեպքերում՝ դեպրեսիայի, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է բժիշկը։
«Դուք կարող եք շտկել իրավիճակը և խուսափել օրգանիզմի համար տխուր հետևանքներից՝ նստակյաց աշխատանքի գրագետ բաշխման և անհրաժեշտ մկանային ակտիվության օգնությամբ: Հնարավորության դեպքում ընդհատեք ձեր աշխատանքային օրը զբոսանքով, վազքով, ուժային մարզումներով, յոգայով: Այսպիսով դուք կպահպանեք հիանալի մարզավիճակ, աշխուժություն, էներգիա և առողջություն»,- ամփոփել է վերականգնողական մասնագետ Ագապովան։