
Գորայք-«Զանգեր» հատվածում փրկարարներն օգնություն են ցուցաբերել 92 մարդատար ավտոմեքենայի

Մարտի 19-ին, ժամը 21։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Գորայքի հենակետի մարտական հաշվարկը մեկնել են շրջայցի Գորայք-«Զանգեր» հատված:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 21:57-ից մինչև մարտի 20-ը, ժամը 00:48-ը փրկարարները օգնություն են ցուցաբերել 92 մարդատար ավտոմեքենայի (հրելով, երթևեկությունը կարգավորելով և այլն), 1 բեռնատար քարշակման եղանակով դուրս են բերել արգելափակումից (208 ուղևոր):