
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորեցին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։