Բաժիններ՝

Ամրագոտու կիրառման կանոններին չհետևողները պատասխանատվության կենթարկվեն. Ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ եթե վարորդները չհետևեն ամրագոտու կիրառման կանոններին, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքեր:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են:

Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը»,- հայտնում են Ոստիկանությունից՝ ընդգծելով, որ Ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031