Քննչական կոմիտեն միլիոնավոր դրամների երկու գնում է կատարել առանց մրցույթի և հրատապ կարգով

Քննչական կոմիտեն օրերս միլիոնավոր դրամների երկու գնում է կատարել առանց մրցույթի և հրատապ:

Հրատապ մեկ անձ ընթացակարգով կոմիտեն ՆՍԹ ԱՐՔԻԹԵՔՉՈՒՐ ՍՏՈՒԴԻՈ ՍՊԸ-ից  ձեռք է բերել նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ՝ 24 միլիոն 100.000 դրամ ընդհանուր արժողությամբ:

Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է մատուցել ՔԿ-ին պատկանող Երևան քաղաքի Մամիկոնյանց 48 հասցեում գտնվող վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ:

Մեկ այլ պայմանագրով էլ Քննչական կոմիտեն ձեռք է բերել մուտքի հսկողության համակարգի՝ էլեկտրոնային անցաքարտերով աշխատող պտտադռնակ՝ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ին վճարելով 1 միլիոն 255.000  դրամ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031