Տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ թուրք նախարարի անվան շուրջ պտտվող լուրերը հերքվել են
Մարտի 12-ին Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը և Թուրքիայի բանկերի ասոցիացիայի (TBB) տնօրենների խորհուրդը հանդիպել են իֆթարի ընթրիքի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս մասին իր սյունակում գրել է TV100.com-ի սյունակագիր Բարըշ Յարքադաշը, նշելով, որ Շիմշեքը հանդիպել է Ստամբուլի ամենաշքեղ ռեստորանում՝ Mandarin Oriental Bosphorus-ում բանկերի գլխավոր տնօրենների հետ և պնդել, որ տոկոսադրույքները դարձնեն 62,5%:
Թուրքիայի բանկերի ասոցիացիան հանդիպմանը վերագրվող լուրերի վերաբերյալ հանդես է եկել հերքող հայտարարությամբ։ Մասնավորապես հերքվել է, որ նրանց հանդիպումը կայացել է շքեղ ռեստորանում և նշվել է, որ այն պնդումները, թե նախարար Շիմշեքը «տոկոսադրույքի բարձրացման հրահանգներ» է տվել, չի արտացոլում իրականությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը գնահատականներ են տվել տնտեսության և բանկային հատվածի ընթացիկ զարգացումների վերաբերյալ, իսկ այդ շրջանառվող լուրերը ուղղակի զրպարտություն են։