Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կմտնի Ռաֆահ՝ չնայած ԱՄՆ-ի հետ տարաձայնություններին
Իսրայելը վճռականորեն տրամադրված է ցամաքային գործողություն իրականացնել Ռաֆահ քաղաքում՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին, չնայած ԱՄՆ-ի հետ տվյալ հարցում առկա տարաձայնություններին, քանի որ դա միակ ճանապարհն է՝ ամբողջությամբ վերացնելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք ամերիկացիների հետ վիճում ենք Ռաֆահ մտնելու անհրաժեշտության մասին: Մենք վիճում ենք ոչ թե ՀԱՄԱՍ-ի վերացման, այլ Ռաֆահ մտնելու անհրաժեշտության մասին: Մենք չենք տեսնում ՀԱՄԱՍ-ը ռազմական ճանապարհով ոչնչացնելու այլ հնարավորություն և տրամադրված ենք վճռականորեն ցամաքային գործողություն կատարելու հարցում»,- ասել է վարչապետը խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովի նիստում:
Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելը, ելնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդեպ հարգանքից, պատրաստ է դիտարկել ամերիկյան կողմի գաղափարները հարցի հումանիտար կողմի վերաբերյալ, քանի որ շահագրգռված է ապահովել Ռաֆահից խաղաղ բնակչության կազմակերպված տարհանումը և ապահովել նրանց օգնությունը։