Բաժիններ՝

Երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը

Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի խանութից շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 34-ամյա կնոջ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա կնոջը, որը նշված խանութի մենեջերն է, սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր 33-ամյա ամուսինը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031